«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը կարծում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Խորվաթիայի դեմ նշանակված 11 մետրանոցը սխալ էր:
«Եթե նայեք այս դրվագին, ապա կենտրոնական հարձակվողը սխալ խաղաց:
Ալվարեսը սխալ հարվածեց և գնդակը չհայտնվեց դարպասում։ Դարպասապահը կարողացել է միայն կանգնել, և հարձակվողը բախվել է նրան։ Մրցավարն անգամ չի վերանայել պահը, ու ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու»,- Ռայթի խոսքն է մեջբերել The Mirror-ը։
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում 3։0 հաշվով հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիա — Մարոկկո զույգի հաղթողի հետ։























































