Լիեժի «Ստանդարտի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Սելիմ Ամալլան հետաքրքրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Թե որ ակումբների մասին է խոսքը՝ չի նշվում, բայց նշվում է, որ հավանական տրանսֆերը հնարավոր է ձևակերպվի արդեն հունվարին։
Նման հետաքրքրությունը կապված է ֆուտբոլիստի տպավորիչ ելույթների հետ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 մլն եվրո։