Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է As-ը:
Ըստ աղբյուրի, եթե Դիեգո Սիմեոնեն որոշի հեռանալ «Ատլետիկոյից», ապա մադրիդյան ակումբը հետաքրքրված կլինի Էնրիկեին հրավիրելու տարբերակով։
Իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Պրեմիեր լիգայի ակումբները։ Եթե Էնրիկեն համաձայնի տեղափոխվել Անգլիա, ապա միայն հանուն թոփ-ակումբի։ Հաղորդվում է, որ հնարավոր տարբերակ է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ անգլիական թիմի ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է պաշտոնանկ արվել, եթե ակումբի արդյունքները չբարելավվեն մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Դեկտեմբերի 8-ին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Մարոկկոյից կրած պարտությունից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին։
























































