«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է ԱՊԼ-ի առաջին կեսի արդյունքները.
«Ես զգում եմ, որ տեղավորվել եմ թիմում և առաջնությունում, որին պետք է հարմարվեի: Ես գոհ եմ, թե ինչպես սկսվեց ամեն ինչ: Մրցաշրջանի երկրորդ կեսն այժմ ամենակարևորն է: Մենք լավ դիրքում ենք, շատ լավ հանդիպումներ ենք անցկացրել, բայց Պրեմիեր լիգայում երկրորդն ենք, և դա այն տեղը չէ, որտեղ ցանկանում ենք լինել մրցաշրջանի վերջում: Այժմ մեր խնդիրն է վերադառնալ նախկին մակարդակին և խաղալ այնպես, ինչպես կարող ենք։ Մենք կենտրոնանալու ենք մարզավիճակ ձեռք բերելու, պատրաստվելու, այնուհետև Լիվերպուլ գնալու վրա՝ դրական արդյունք ստանալու և մեր երկրպագուներին մրցաշրջանի երկրորդ կեսում ուրախանալու առիթ տալու համար»,-ասել է Հոլանդը։
«Արսենալը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը. Լոնդոնյան ակումբը 14 խաղում վաստակել է 37 միավոր եւ «քաղաքայիններից» առաջ է անցել 5 միավորով։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում 18 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: