Հանգստյան օրերին «Փյունիկ Ակադեմիայի» սաներն այցելել են Գավառի մանկատուն: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Շփվեցինք երեխաների հետ, խաղացինք շախմատ ու հրավիրեցինք նրանց մեր ակադեմիա` ընկերական խաղի:
Հանդիպումից զատ, «Փյունիկի» ակադեմիայում նրանց սպասում էր անակնկալ. մեր ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը, Դավիթ Յուրչենկոն ու Ալեքսանդր Կարապետյանը երեխաներին սեփական մակագրությամբ գնդակներ նվիրեցին ու պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին: Ուրախ կլինենք` ձեզ նորից հանդիպել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարները՝ «Փյունիկ» ՖԱ-ի