Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ հարաբերությունների մասին։
«Անչելոտին ինձ համար հոր պես է. Նա ինձ շատ է օգնում»,- ասել է Վինիսիուսը մամուլի ասուլիսում:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Խորվաթիա — Բրազիլիա հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին։