Ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», կարող է տեղափոխվել այլ թիմ։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Հաջորդ տարվա ամռանը Կամադան կդառնա ազատ գործակալ, և այդ պատճառով կարող է անվճար նոր ակումբ տեղափոխվել։ Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Կամադան Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, խփել յոթ գոլ և երեք գոլային փոխանցում կատարել։