«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը հունվարին կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, ԱՄՆ-ի հավաքականի խաղացողը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից և մեկնել թիմ, որտեղ ամուր տեղ կունենա հիմնական կազմում։
Հարձակվողի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը համարվում է «Նյուքասլը»: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էր նաև «Յուվենտուսը»։