2022 թվականի Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականի հաջող ելույթների շնորհիվ «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի նկատմամբ հետաքրքությունը գրանդ ակումբների կողմից մեծացել է:
Մարոկկացուն ձեռք բերելու ցանկություն ունեցող ակումբներից մեկը «Լիվերպուլն» է։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, մերսիսայդցիները երկար ժամանակ հետևում են Ամրաբատի ելույթներին։
Յուրգեն Կլոպն անձամբ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվել են, որ «Լիվերպուլը» Աշխարհի առաջնության ավարտից հետո կապ կհաստատի Ամրաբատի գործակալի հետ։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո։