«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամաչոն հայտնել է, որ իր հաճախորդը 2022 թվականի Աշխարհի առաջնությունում խաղում է ցավազրկողների միջոցով:
Մարտինեսը դեռևս գոլ չի խփել ԱԱ-2022-ում, իսկ Արգենտինայի հավաքականի վերջին երկու խաղերում ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 30 րոպե։
«Լաուտարոյին ներարկումներ արեցին, քանի որ նա կոճի ուժեղ ցավեր ուներ: Նա շատ է աշխատում այս ցավից ազատվելու համար, և երբ դա տեղի ունենա, նա կճախրի խաղադաշտում: Մարտինեսն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Նա հոգով շատ ուժեղ է, բայց նրա գոլերը, որոնք չհաշվեցին Սաուդյան Արաբիայի դեմ խաղում, ծանր էին նրա համար»,- ասել է Կամաչոն La Red ռադիոյին տված հարցազրույցում: