Բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոն մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Ասթոն Վիլլայից»։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ ֆուտբոլիստը, որը նախորդ ամառ էր տեղափոխվել «Բարսելոնայից», թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պլանների մեջ չի մտնում։
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը ևս նախընտրում է վաճառել Ֆիլիպեին, այլ ոչ թե վարձակալության տալ։ Նրանով հետաքրքրված է եղել բրազիլական «Ֆլամենգոն», սակայն մերժում է ստացել։ Սա կապված է նրա հետ, որ խաղացողը տրանսֆերի է դրվելու և ակումբը սպասում է, որ այլ ակումբների հետաքրքրվածությունը ևս կմեծանա։
Կոուտինյոն «Ասթոն Վիլլայում» հանդես է գալիս 2022-ի ձմեռվանից։ 30-ամյա բրազիլացին նախ վարձակալությամբ էր խաղում թիմում, իսկ ամռանը մոտ 20 մլն եվրոյով արդեն լիարժեք տեղափոխվեց «Բարսելոնայից»։