«Լիվերպուլը» առաջատար է Ջուդ Բելլինգեմի համար պայքարում:
Ըստ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի՝ անգլիական ակումբը ֆավորիտ է «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպանի համար պայքարում։ «Լիվերպուլի» հետ բանակցություններն ավելի առաջադեմ փուլում են, քան «Ռեալի» հետ։
Նշվում է, որ Բելինգեմների ընտանիքը նախընտրում է, որ Ջուդը կարիերան շարունակի «Լիվերպուլում»։
Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպանի տեղափոխությունը գրեթե անհնար է համարում։ Մադրիդյան ակումբը պատրաստ չէ նրա համար վճարել 150 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կենտրոնական կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիայի հավաքականի կազմում ԱԱ 2022-ում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։