Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլլայում»։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նշվում է, որ տրանսֆերի վերաբերյալ՝ 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիան», ՊՍԺ-ն, ՄՅՈՒ-ն և «Չելսին»։
Ֆելիշը «Ատլետիկո» էր տեղափոխվել 2019 թվականին 127,2 մլն եվրոյով։