Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ռուս և բելառուս շախմատիստներին թույլատրել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանդես գալ կազմակերպության դրոշի ներքո, հայտնում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
Նախկինում ռուսներն ու բելառուսները կարող էին միջազգային մրցաշարերում հանդես գալ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
«ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես գալու իրավունքը տրվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Նշված ժամկետից հետո, այլ հարցումների բացակայության դեպքում, մարզիկները ավտոմատ կերպով կվերադառնան նախորդ ֆեդերացիա»,- ասվում է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ։