Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպման մեկնարկը հետաձգվում է Գյումրու «Քաղաքային» մարզադաշտի լուսավորության համակարգի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Խաղը պետք է մեկնարկեր 18:00-ին։
Հիշեցնենք, որ մարզադաշտում նոր լուսավորության համակարգը գործարկվել էր այս տարվա հոկտեմբերի 23-ին։