ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2859 միավոր):
100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (40 –րդ, 2699) և Հայկ Մարտիրոսյանը (59 –րդ, 2682):
Կանանց աղյուսակի առաջատարն է չինուհի Հոու Յիֆանը՝ 2638 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը զբաղեցնում են հաջորդաբար 36-րդ, 69-րդ, 73-րդ և 87-րդ հորիզոնականները: