Պորտուգալիայի և ՊՍԺ-ի պաշտպան Նունո Մենդեշը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նա չի կարողանա խաղալ մինչև 2023 թվականի հունվար։
20-ամյա պորտուգալացին վնասել է ձախ ազդրը ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Ուրուգվայի դեմ խաղում (2:0): Ֆուտբոլիստը լքել էր խաղադաշտը.
Երկու տուրից հետո Պորտուգալիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է H խմբում և ժամանակից շուտ դուրս եկել 1/8 եզրափակիչ: