Սենեգալի հավաքականը հաղթեց Էկվադորի ընտրանուն (2:1) և դուրս եկավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
Սենեգալը դարձավ պատմության մեջ երրորդ աֆրիկյան հավաքականը, որը փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճել երկու կամ ավելի Աշխարհի առաջնություններում՝ Նիգերիայից (երեք անգամ) և Գանայից (երկու անգամ) հետո։
2002 թվականին Սենեգալի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Սենեգալի հավաքականը կհանդիպի B խմբի առաջին թիմի հետ։