Սենեգալի հավաքականը Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին խաղում 2:1 հաշվով հաղթեց Էկվադորի ընտրանուն և դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին։ Հենց Կուլիբալին 70-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։
Նիդերլանդների հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրում հաղթել է Աշխարհի առաջնության տանտերերի՝ Կատարի ընտրանուն։
«Էլ Բայթ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ նարնջագույնների։ Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել կիսապաշտպան Դեյվի Կլասենը, ով այս խաղում գոլային փոխանցում կատարեց Կոդի Գակպոյին։