Թոմաս Մյուլլերը խոսել է Գերմանիայի հավաքականի՝ Կոստա Ռիկայի դեմ կայանալիք հանդիպման մասին։
Թիմերը կհանդիպեն ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում։ E խմբում 2 խաղից հետո 4 միավորով առաջատարն է Իսպանիան, 3-ական միավոր ունեն Ճապոնիան ու Կոստա Ռիկան, 1 միավոր է վաստակել Գերմանիան։
— Յոթից ավելի գնդակի տարբերությամբ հաղթանակը ձեզ կերաշխավորի փլեյ-օֆֆի ուղեգիր:
— Իհարկե, մենք ուշադիր հետևելու ենք խմբի մյուս խաղին: Մենք կարող ենք համապատասխանաբար հարմարեցնել ռազմավարությունը:
Պատրաստվում ենք այս հանդիպումը խաղալ մեր մակարդակով և հաղթել։ 8:0 հաշվով հաղթանակը հնարավոր է, բայց աշխարհի առաջնությունում դա մի փոքր անիրատեսական է: Կարծում եմ՝ թղթի վրա մենք ֆավորիտ ենք Կոստա Ռիկայի դեմ խաղում։
Մենք պետք է հաղթենք, բայց շատ ենք հարգում մրցակցին։ Այն, ինչ մենք տեսանք Կոստա Ռիկայի՝ Ճապոնիայի դեմ խաղում, ոչ մի կապ չուներ Իսպանիայից 7:0 հաշվով կրած պարտության հետ:
Մենք համեստ ենք, բայց դեռ հնարավորություն ունենք դուրս գալու փլեյ-օֆֆ, իսկ հետո ցույց տալ, թե ինչ կարող ենք անել»,- Մյուլլերի խոսքն է մեջբերել AS-ը։
Կոստա Ռիկա — Գերմանիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։