Կատարի 2022 թվականի Աշխարհի առաջնությունում մեկնարկել է խմբային փուլի եզրափակիչ՝ 3-րդ տուրը։
A խմբի թիմերն այսօր առաջինը հանդիպումներն անցկացրին․ Նիդերլանդները հաղթեց Կատարին (2:0), իսկ Սենեգալը հաղթեց Էկվադորին (2:1):
Այսպիսով, Նիդերլանդների հավաքականն առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Սենեգալը զբաղեցրեց 2-րդ տեղը և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ավելի վաղ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաև Ֆրանսիայի, Բրազիլիայի և Պորտուգալիայի հավաքականները։