Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Անդրես Գուարդադոն մեկնաբանել է մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսի և արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կոնֆլիկտը։
Ավելի վաղ Ալվարեսը սպառնացել էր Մեսսիին՝ ԱԱ-2022-ի խաղից հետո Մեքսիկայի մարզաշապիկը հատակին նետելու համար։
«Նա չգիտի, թե ինչ է հանդերձարանը։ Նրա ասածը անհեթեթություն է։ Ով երբեք չի եղել ֆուտբոլային հանդերձարանում, չի հասկանա։
Սպասարկող անձնակազմի համար սա նորմալ վիճակ է։ Հատակին գտնվող ցանկացած բան պետք է լվացվի: Ես ևս Լեոյի մարզաշապիկը գցեցի հատակին, որպեսզի այն ինձ համար լվանան»,- մեջբերում է Գուարդադոյին TN-ն։