Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին Լեհաստանի հետ 2022 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպման նախօրեին խոստովանել է, որ ուրախ է, որ Բրազիլիան դուրս է եկել փլեյ-օֆֆ։
«Ես հարավամերիկյան ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և ուրախ եմ, որ Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ: Ամեն ոք, ով այլ կերպ է մտածում, սխալվում է»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում El Grafico-ն:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը երկու խաղում վաստակեց վեց միավոր, ինչը թույլ տվեց թիմին երաշխավորել փլեյ-օֆֆի ուղեգիրը:
ԱԱ-2022-ի խմբային փուլի Լեհաստան-Արգենտինա հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 30-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: