Կիլիան Մբապեն «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր թեկնածուն է այս պահի դրությամբ։ ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվողը դարձել է Goal-ի վարկածով ամենահեղինակավոր անհատական մրցանակի համար պայքարում ֆավորիտ։
Ըստ Goal-ի՝ այս պահի դրությամբ «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
2. Լիոնել Մեսսի (ՊՍԺ)
3. Նեյմար (ՊՍԺ)
4. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
5. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա)
6. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)
7. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
8. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
9. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի)
10. Ջամալ Մուսիալա (Բավարիա)