Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի խմբային փուլի Կատարի դեմ խաղում։
Ըստ Opta-ի՝ Գակպոն դարձել է Նիդերլանդների հավաքականի առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր երեք խաղերից յուրաքանչյուրում:
Գակպոն դարձավ նաև չորրորդ հոլանդացին, ով գոլ խփեց Աշխարհի առաջնության երեք անընդմեջ հանդիպումներում (փլեյ-օֆֆի հանդիպումները ներառյալ):
Այսպիսի հաջողության նախկինում հասել են Յոհան Նեսկեսը (1974), Դենիս Բերգկամպը (1994) և Ուեսլի Սնեյդերը (2010):