Լրագրող Պիրս Մորգանը հաստատել է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրել է իրեն՝ Ուրուգվայի դարպասը խփած գոլի ժամանակ գնդակին հպվելու վերաբերյալ։
Այս մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի հավաքականի նախկին խաղացող Ալեքսի Լալասը։
«Ռոնալդուն ինձ հաստատեց, որ իր գլուխը դիպել է գնդակին։ Սրա հետ համաձայն է նույնիսկ Բրունուն»,- գրել է լրագրողը, որը վերջերս հարցազրույց է վերցրել 37-ամյա հարձակվողից:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտնել էր, որ Ռոնալդուն չի դիպել գնդակին Ուրուգվայի հետ խաղում՝ պորտուգալացիների գոլի ժամանակ։ Գոլը գրանցվել է Բրունու Ֆերնանդեշի անվան դիմաց։