Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր գործընկեր Հանս-Դիտեր Ֆլիկի մասին, ով գլխավորում է Գերմանիայի հավաքականը։ ԱԱ-2022-ի խմբային փուլում թիմերը ոչ-ոքի (1:1) խաղացին:
«Ինձ դուր է գալիս նա. Ֆլիկը չափազանց կրթված է, և նրա ֆուտբոլային մակարդակը շատ բարձր է: Բացի այդ, թիմում խաղացողները հարգանքով են վերաբերվում նրան։ Նա ինձ դուր է գալիս.
Պայմանավորվեցինք Ֆլիկի հետ հանդիպել եզրափակչում… Բոլորը գիտեն, որ Գերմանիային կրկին հանդիպելու միակ ճանապարհը մրցաշարի եզրափակիչն է։
Կատակով, թե լուրջ՝ մենք ասացինք, որ կտեսնենք միմյանց 18-ին Դոհայում՝ ևս մեկ հանդիպում անցկացնելու համար»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։