Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում ևս երկու հանդիպում կկայանա ժամը 23:00-ին: Միմյանց հետ կմրցեն B խմբում ընդգրկված Իրանի և ԱՄՆ հավաքականները, նրանք կխաղան «Ալ-Թումամա» մարզադաշտում, իսկ զուգահեռաբար «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կմրցեն Ուելսի և Անգլիայի թիմերը:
Մրցաշարային աղյուսակը B խմբում՝ երկու տուրից հետո
Անգլիա՝ 4 միավոր (6-2 գոլերի հարաբերակցությամբ)
Իրան՝ 3 միավոր (4-6)
ԱՄՆ՝ 2 միավոր (1-1)
Ուելս՝ 1 միավոր (1-3)
B խմբում տիրող իրավիճակը վերջին տուրից առաջ
Անգլիայի հավաքականն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է գոնե չպարտվի Ուելսին: Հաղթանակի դեպքում Գարեթ Սաութգեյթի թիմն առաջին տեղով դուրս կգա խաղադաշտ, ոչ-ոքիի դեպքում առաջին տեղով դուրս գալու հնարավորությունը կախված կլինի Իրանի և ԱՄՆ հավաքականների միջև խաղի արդյունքից: Ուելսը ևս պահպանում է խմբից դուրս գալու շանսերը, բայց դրա համար նրանց միայն հաղթանակ է անհրաժեշտ Անգլիայի դեմ խաղում: Այս դեպքում թիմը ցանկացած տեղով կարող է դուրս գալ խմբից, բայց դրա համար պետք է զգալիորեն բարելավվեն խփած և բաց թողած գոլերի տարբերությունը:
Իրանը կերշխավորի իր տեղը փլեյ-օֆֆ-ում, եթե հաղթի ԱՄՆ-ին: Ոչ-ոքի խաղալու դեպքում նրանց խմբից դուրս գալու համար անհրաժեշտ կլինի դիտարկել Ուելս-Անգլիա խաղի արդյունքը, ինչպես նաև լրացուցիչ ցուցանիշներ: ԱՄՆ-ին հաջորդ փուլ դուրս գալու համար միայն հաղթանակ է անհրաժեշտ:
1/8 եզրափակչի հնարավոր մրցակիցները
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում B խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը կխաղա A խմբի երկրորդ թիմի հետ, որտեղ հանդես են գալիս Նիդեռլանդները, Էկվադորը, Սենեգալը և Կատարը (վերջինս կորցրել է խմբից դուրս գալու շանսերը): Եթե խմբային փուլն ավարտվեր հենց հիմա, ապա դեկտեմբերի 4-ին կունենայինք Անգլիա-Էկվադոր դիմակայությունը:
B խմբի երկրորդ տեղը զբաղեցրած թիմը 1/8 եզրափակչում կխաղա A խմբի առաջատարի հետ: Եթե խմբային փուլն ավարտվեր հենց հիմա, ապա դեկտեմբերի 3-ին կկայանա Նիդեռլանդներ-Իրան խաղը: