Մարոկկոյի դարպասապահ Յասին Բոնոն, որը Բելգիայի դեմ խաղում (2-0) հիմնի կատարումից հետո միանգամից լքել է խաղադաշտը, գլխապտույտ է ունեցել: Այս մասին հայտնում է beIN Sports-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բոնոն իրեն դեռ նախավարժանքի ընթացքում է վատ զգացել և այդ մասին տեղյակ է պահել մարզչական շտաբին: Այդուհանդերձ, ցանկացել է մասնակցել խաղին, այդ իսկ պատճառով դուրս է եկել խաղադաշտ: Օրհներգի կատարման ժամանակ նա հասկացել է, որ չի կարող անցկացնել հանդիպումը: Նրան փոխարինել է Մունիր Մոհամեդին:
Մոհամեդին լավ է հանդես եկել և դարպասն անառիկ է պահել Բելգիայի դեմ խաղում: Մարոկկոն հաղթել է և 4 միավոր է վաստակել: Թիմը միևնույն խմբում է հանդես գալիս Խորվաթիայի (4), Բելգիայի (3) և Կանադայի (0) հետ: Վերջիններս, խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ կորցրին փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: