Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Բելգիայի հավաքականը «ճգնաժամային հանդիպում» է ունեցել թիմում: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թիմի ներսում վերջին շրջանում այնքան էլ լավ մթնոլորտ չի ձևավորվել, իսկ որոշ խաղացողներ առհասարակ չեն շփվում միմյանց հետ: Այսպես, Դե Բրույնեն չի խոսում Տիբո Կուրտուայի հետ, իսկ Էդեն Ազարը՝ Լեանդրո Տրոսարդի հետ: Այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն նաև հարձակվողներ Ռոմելու Լուկակուն և Միշի Բատշուային:
Հաղորդվում է նաև, որ երեկ Դե Բրույնեի, Ազարի և Յան Վերտոնգենի միջև մեծ վեճ է սկսվել, որին միջամտել ու այն դադարեցրել է Ռոմելու Լուկակուն:
Հիշեցնենք՝ 2 տուրից հետո Բելգիային հավաքականը 3 միավոր ունի: Վերջին տուրում թիմը կմրցի Խորվաթիայի հետ, իսկ հաղթանակի դեպքում դուրս կգա ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլ: Պարտության պարագայում բելգիացիները կլքեն պայքարը: