Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը պատրաստվում է մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Ուելսի դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է թիմ գլխավոր Գարեթ Սաութգեյթը։
Հիշեցնենք, որ Քեյնը որոշակի առողջական խնդիրներ ունի։ Այնուամենայնիվ, Սաութգեյթը հույսը դնում է «Տոտենհեմի» հարձակվողի վրա։
«Քեյնին թողնենք հանգստանա՞լ: Մենք պատրաստվում ենք Ուելսի դեմ ուժեղագույն կազմ հավաքել: Հարրին հիմա լավ է։ Նա կկարողանա խաղալ»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Goal.com-ը։