Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ճապոնիայի հավաքականի հետ կայանալիք խաղի մասին:
«Մենք լավ գիտենք Ճապոնիային, քանի որ վերլուծել ենք այն մինչև աշխարհի առաջնություն գալը: Այնտեղ կան որակյալ խաղացողներ, ֆիզիկապես ոչ շատ ուժեղ, բայց շատ արագ: Այսպես ասած՝ երբ արդյունքի կարիք չունեն, մնում են իրենց կիսադաշտում ու նահանջում, իսկ երբ պարտվում են, կարող են ճնշում գործադրել։ Այս երկու հանգամանքները կարող են շրջվել մեր դեմ, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Դա մեզ դժվարություններ կառաջացնի խաղի որակի հետ կապված։ Նրանցից շատերը խաղում են Բունդեսլիգայում։ Հեշտ հանդիպում չի լինի, քանի որ նրանք պետք է հաղթանակ տանեն»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրում Իսպանիան կմրցի Ճապոնիայի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 1-ին: