Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված թիմի դարպասապահ Անդրե Օնանայի հեռացման հետ։
Հիշեցնենք՝ դարպասապահը խմբային փուլի 2-րդ տուրի՝ Սերբիայի դեմ խաղից առաջ դուրս էր մնացել թիմի հայտացուցակից։
«Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգի որոշմամբ, Անդրե Օնանան ժամանակավորապես հեռացվել է թիմի խաղերից՝ կարգապահական պատճառներից ելնելով։

Ֆեդերացիան աջակցում է գլխավոր մարզչի և նրա մարզչական շտաբի վարած քաղաքականությունը՝ թիմի կարգապահությունը, համերաշխությունն ու միասնականությունը պահպանելու հարցում։
Մենք վերահաստատում ենք մեր ձգտումը՝ թիմում հանգիստ մթնոլորտ ապահովելու և նրան լավագույն արդյունքները գրանցելու համար բավարար պայմաններ ստեղծելու հետ կապված»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների տեղեկացմամբ Օնանան հեռացվել է Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։
Կամերունի մարզիչը բացատրել է Օնանայի հեռացումը հավաքականից
























































