Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին բաց է թողել թիմի՝ երկուշաբթի օրը կայացած մարզումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ֆուտբոլիստը փոխարինվել է խմբային փուլի 2-րդ տուրի՝ Գերմանիայի դեմ խաղի 66-րդ րոպեին (1-1)։
Հաղորդվում է, որ վնասվածքը ֆուտբոլիստին չի խանգարի մասնակցել հինգշաբթի օրը Ճապոնիայի դեմ խաղին։ Մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու համար Իսպանիայի հավաքականին այդ խաղում ոչ-ոքին էլ բավարար կլինի։
Խմբային փուլի առաջին տուրում իսպանացիները 7 անպատասխան գնդակ են ուղարկել Կոստա-Ռիկայի դարպասը, իսկ Գավին խփել է իր թիմի գոլերից մեկը։ 18-ամյա իսպանացին լեգենդար Պելեից հետո դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն աշխարհի առաջնություններում գոլի հեղինակ է դարձել։ Պելեն ռեկորդը սահմանել է 1958 թվականին։