Ուելսի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի Անգլիայի հետ հանդիպման նախօրեին գնահատել է իր թիմի հաղթանակի շանսերը։
Գարեթ Սաութգեյթի թիմի հետ խաղում միայն երեք միավորը թույլ կտա ուելսցիներին մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ստանալ։
«Անգլիայի հետ խաղի վերաբերյալ պատրանքներ չունենք. սա շատ լավ թիմ է, Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը: Գիտենք, որ մեզ համար շատ դժվար է լինելու։ Բայց մրցաշարում արդեն մի քանի սենսացիաներ են եղել, մենք կարող ենք նույնը անել։ Մենք ամեն ինչ կտանք այս խաղում»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիայի և Ուելսի հավաքականները կխաղան վաղը՝ նոյեմբերի 29-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին: Զուգահեռաբար կհանդիպեն ԱՄՆ-ի և Իրանի հավաքականները։
























































