«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն ճանաչվել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեյցարիայի հետ հանդիպման լավագույն խաղացող, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվեց բազիլացիների՝ 1-0 հաշվով հաղթանակով և միակ գոլը 30-ամյա կիսապաշտպանը խփեց 83-րդ րոպեին։
Բրազիլիայի հավաքականը ժամանակից շուտ դուրս եկավ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։
3-րդ տուրում բրազիլացիները կխաղան Կամերունի ընտրանու հետ, որն այսօր ոչ-ոքի խաղաց Սերբիայի ընտրանու հետ։
























































