Իտալացի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն կիսվել է իր կարծիքով իր երկրի ներկայիս ազգային հավաքականի ներուժի մասին։
Իտալացիներն անսպասելիորեն մնացին առանց Կատարում անցկացվող Աշխարհի առաջնության ուղեգրի՝ ընտրական խմբում առաջին տեղը զիջելով Շվեյցարիային, իսկ հետո փլեյ-օֆֆում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
«Իտալիան կարող էր նույնքան լավ խաղալ, որքան շատ թիմեր, որոնք խաղում էին մրցաշարում, բայց մենք չհասանք որակավորման փուլին, ուստի այս թեման քննարկելն այնքան էլ իմաստ չունի:
Սա ցավոտ թեմա է երկրի համար, կարևոր է մտածել և եզրակացություններ անել, ոչ մի դեպքում չի կարելի դրան անլուրջ վերաբերվել»,- ասել է աշխարհի չեմպիոնը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
























































