Բրազիլիայի հավաքականը Կատարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (1:0) հաղթել է Շվեյցարիային։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիան չի պարտվում 17-րդ անընդմեջ խաղում՝ սահմանելով այս ցուցանիշով ռեկորդ։
Վերջին անգամ Պենտակամպեոնները խմբային փուլում պարտվել են 1998 թվականի Աշխարհի առաջնությունում. այն ժամանակ բրազիլացիները վերջին տուրում պարտվել են Նորվեգիային (1:2):