Իրան հավաքականի մարզիչ Կարլուշ Կեյրուշը խոսել է ԱՄՆ-ի հավաքականի խաղամակարդակի մասին, որի դեմ իր սաները խաղալու են ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրում։
«Մենք խաղալու ենք բավականին կայուն թիմի դեմ, որը երկու լավ հանդիպում անցկացրեց մրցաշարում։ Մենք գիտակցում ենք, որ վաղը դժվարությունների ենք հանդիպելու։
Ամերիկացիները լավ, հավասարակշռված թիմ ունեն, որը մեծ թռիչք է կատարել սոքերից դեպի ֆուտբոլ»,- մեջբերում է մասնագետին Daily Mail-ը:
Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականների հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին: