Մեսսիի մասնակցությամբ տեսանյութի պատճառով առաջացած սկանդալը նոր թափ է առնում։ Արգենտինացու ընկեր, նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն ևս անդրադարձել է այս թեմային։
«Այստեղ խնդիրներ մի փնտրեք։ Դուք երևի չգիտեք՝ ինչ է կատարվում ֆուտբոլիստների հանդերձարաններում։ Մարզաշապիկները միշտ գետնին են լինում քրտնած լինելու պատճառով։
Եթե լավ նայեք, Մեսսին ոտքով շարժում է անում, որ հանի խաղակոշիկը, և միամիտ դիպչում է մարզաշապիկին»,- գրել է Ագուերոն սոցցանցերի իր էջերում։
Ավելի վաղ Մեսսիին աջակցել էր նաև Սեսկ Ֆաբրեգասը։