Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Անտոնիո Կասանոն խոսել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնի խաղի մասին։
«Չի կարելի հրավիրել Ռիշարլիսոնին, որը սարսափելի է, և միևնույն ժամանակ հայտացուցակից դուրս թողնել Ֆիրմինոյին, որը ֆենոմեն է։
Ռիշարլիսոնը շատ վատն է, նրա համար 75 մլն եվրո են վճարել, իսկ նա չի կարողանում վերահսկել գնդակը։ Ֆիրմինոն՝ «Լիվերպուլից», շատ ավելի լավն է։ Ես մարդ եմ, որը երբեք չի հերքում իր խոսքերը, և տեսածիցս հետո հաստատում եմ, որ Ռիշարլիսոնը սարսափելի է։
Երկրորդ գո՞լը։ Իրականությունն այն է, որ նա վատ ընդունեց գնդակն ու մկրատաձև հարված կատարեց։ Իսկ երկրորդ գոլը՝ դատարկ դարպասին էր։ Չի կարելի նրան համեմատել բրազիլացի այլ հարձակվողների հետ»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Բրազիլիան Սերբիային հաղթել էր հենց Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ։