Այս պահին ընթանում է Կատարում ընթացող Աշխարհի առաջնության Հարավային Կորեա-Գանա հանդիպման երկրորդ խաղակեսը։ Առաջին խաղակեսից հետո Գանան հաղթում էր 2-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում, 58-րդ րոպեին Չու Գուե Սունգը կրճատում է հաշվի տարբերությունը՝ աչքի ընկնելով քիչ առաջ փոխարինման դուրս եկած Լի Կանգ Ինի օգնությամբ։ Իսկ քիչ անց Չուն նաև հավասարեցնում է հաշիվը։