Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դանի Կարվախալը խոսել է ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Գերմանիայի հետ խաղից հետո մրցակցի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի զրույցի մասին։ Ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Մադրիդի «Ռեալում»։
«Ռյուդիգերն ինձ ասաց. «Հաղթե՛ք Ճապոնիային»: Բայց ոչ ոք չի կասկածում, որ մենք հաղթելու ենք։ Մենք ցանկանում ենք գրավել առաջին տեղը և հաղթել բոլոր խաղերում։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- Կարվախալի խոսքն է մեջբերել Marca-ն։
Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիան և Գերմանիան ոչ-ոքի էին խաղացել (1:1):
Եզրափակիչ տուրից առաջ E խմբում առաջատար է Իսպանիան, իսկ 1 միավոր վաստակած Գերմանիան վերջին տեղում է։ Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր։