«Անտվերպենի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը խոստովանել է, որ կարող է տեղափոխվել «Մոնցա»: Ֆուտբոլիստը վերջերս անորոշ ժամանակով որակազրկվել էր պահեստայինների նստարանին ծխելու համար։
«Կատարում հանդիպել եմ Ադրիանո Գալիանիի հետ։ Նա պատրաստ է ինձ հրավիրել, եթե աշխատանքի կարիք ունենամ, բայց Գալիանին չի կարողանա շատ վճարել։ Ես չեմ ուզում թողնել ֆուտբոլը, ես ուզում եմ նոր ակումբ գտնել»,- Նայինգոլանի խոսքն է մեջբերել Football Italia-ն։