«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուի Սահան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:
«Ինձ շատ է դուր գալիս Մարկուս Ռեշֆորդը: Իրանի դեմ խաղում նա 20 րոպեից քիչ ժամանակում ցույց տվեց, թե որքան վտանգավոր կարող է լինել։
Ինձ դուր է գալիս Հարի Քեյնը, բայց Ռեշֆորդն անհավանական տաղանդ է։ Սա իմ սիրելի խաղացողն է Անգլիայում՝ իր ոճի պատճառով:
Երբ Ռեշֆորդը վագրի աչքեր ունի, նա նույն մակարդակի վրա է, ինչ Կիլիան Մբապեն: Երբեմն թիմը թարմ ոտքերի կարիք ունի, չնայած Բուկայո Սական և Ռահիմ Ստերլինգը լավն են: Բայց Ռեշֆորդն ավելի շատ կարողություններ և լավ մարզավիճակ ունի, նա կարող է նաև գոլ խփել գլխով»,- Սահայի խոսքերն է մեջբերում Goal-ը: