Անդրե Օնանան այլևս չի խաղա Կամերունի հավաքականի կազմում ԱԱ 2022-ի ժամանակ։
Ըստ Cope-ի, դարպասապահը որոշել է հեռանալ ազգային հավաքականի ճամբարից՝ մարզիչ Ռիգոբեր Սոնգի հետ կոնֆլիկտից հետո:
Ֆուտբոլիստի և մարզչի միջև կոնֆլիկտի պատճառը տակտիկայի այլ տեսլականն է եղել։ Օնանան ասել է, որ մարզչի գաղափարները հեռու են ֆուտբոլի մասին իր պատկերացումներից։ Այս երկխոսությունը լարվածություն է առաջացրել Անդրեի և Ռիգոբերի միջև։
Մարզիչը ցանկացել է ցույց տալ իր հեղինակությունը Կամերունի մյուս խաղացողների նկատմամբ և դարպասապահին ասել է, որ նա չի խաղալու Սերբիայի դեմ։
Սամուել Էտո’Օ-ն, որը գլխավորում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան, փորձել է լուծել Օնանայի ու Սոնգի կոնֆլիկտը, սակայն չի կարողացել։
Այս իրավիճակի հետ կապված՝ Օնանան որոշել է հեռանալ ազգային հավաքականի ճամբարից։