Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է աշխարհի առաջնությունում իր վիճակի մասին.
«Ես լավ եմ զգում իմ մարմնին: Ես միշտ կարող եմ որոշել պահը և գոլ խփել: Մենք շատ տաղանդավոր խաղացողներ ունենք: Բայց այսպիսի Մեմֆիսի հետ մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք մրցաշարում առաջխաղացման համար», -Դեպայի խոսքերն է հաղորդում Telegraaf-ը:
ԱԱ-2022-ի 2-րդ տուրից հետո Նիդեռլանդները 4 միավորով իր խմբի առաջատարն է: