Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը մեկնաբանել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Սերբիայի դարպասը խփած երկրորդ գոլը (2:0)։
Հարձակվողը մկրատ տեսակի հարվածով գրավել էր սերբերի դարպասը։
«Ես նման գոլ խփել էի Իտալիայում կայացած մարզումների ժամանակ (2022 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաքի ժամանակ): Ես դա արեցի մարզման ժամանակ, իսկ հիմա՝ խաղում։ Եվ ես ցանկանում եմ ավելի շատ գոլ խփել:
Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմակիցներին։ Ես ասացի, որ գոլ խփելու համար ինձ պարզապես անհրաժեշտ է ստանալ գնդակը, և ստացա այն»,- «Տոտենհեմի» հարձակվողի խոսքն է մեջբերել Globo-ն։
Հաջորդ տուրում Բրազիլիան նոյեմբերի 28-ին կխաղա Շվեյցարիայի հետ։