Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին չի մարզվել թիմի ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստն առանձին է մարզվել և կենտրոնացել է վերականգնողական վարժությունների վրա։ Նա ձախ ոտքի մկանային խնդիրներ ունի։
Չնայած այս իրավիճակին, Մեսսին պատրաստ է մասնակցել նոյեմբերի 26-ին կայանալիք Մեքսիկայի հետ խաղին։
























































