Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ 202-ի առաջին տուրում Գանայի նկատմամբ տարած հաղթանակի և իր ռեկորդի մասին։
Պորտուգալացին, որը գոլի հեղինակ էր դարձել՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը, աչքի է ընկել 5-րդ Մունդիալում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
«Սա հիանալի պահ է․ գոլ՝ իմ 5-րդ աշխարհի առաջնությունում։ Մենք հաղթեցինք և լավ սկսեցինք մրցաշարը։ Շատ կարևոր հաղթանակ էր։ Գիտենք, որ այսպիսի մրցաշարերում առանցքային է հաղթանակով մեկնարկելը։
Այո, ևս մեկ ռեկորդ։ Ես միակն եմ, ով գոլ է խփել 5 անընդմեջ Մունդիալներում և հպարտ եմ դրանով։ Ես ուրախ եմ, որ թիմը հիանալի ֆուտբոլ ցուցարդրեց»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերել A Bola-ն։